Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ԱՀ նախագահի աշխատազմը NEWS.am-ին հայտնում է, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և  շրջափակման հետևանքով   երկրում ստեղծված   իրավիճակը,  դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։

Խորհրդակցությանը մասնակցել են  ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: