ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել բելառուսական բանակի ինքնաթիռների անձնակազմերին պատրաստելը, որոնք վերասարքավորված են հատուկ միջուկային մարտագլխիկով զինամթերք օգտագործելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հնարավոր եմ համարում շարունակել Բելառուսի նախագահի (Ալեքսանդր Լուկաշենկոյի) առաջարկների իրականացումը բելառուսական բանակի մարտական ինքնաթիռների անձնակազմերին վերապատրաստելու վերաբերյալ, որոնք արդեն փոխակերպվել են օդային արձակված զինամթերքի հնարավոր կիրառման համար հատուկ միջոցներով (միջուկային մարտագլխիկներով): Ընդգծեմ, որ համագործակցության այս ձեւը մեր հորինածը չէ՝ ԱՄՆ-ն, օրինակ, տասնամյակներ շարունակ նմանատիպ գործունեություն է ծավալում իր դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Պուտինը ռուս-բելառուսական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա նաեւ հերքել է Ռուսաստանի կողմից Բելառուսի «կլանման» ծրագրերը։ «Ռուսաստանը որեւէ մեկին կլանելու շահագրգռվածություն չունի, դրանում ուղղակի նպատակահարմարություն չկա»։





























