Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այսօր՝ փետրվարի 24–ին, Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է երկու դի։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Աճյուններից մեկը եղել է Mercedes մակնիշի մեքենայի հետեւի նստատեղին, մյուսը՝ մեքենայի կողքին։
Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով, մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն եւ 18-ամյա Ազատուհի Հ.-ն:





























