Մարտի 3-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավային քամու ուժգնացում՝ մինչեւ 18-22 մ/վ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +12+14։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 4 + 7,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 3 + 6,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ + 9 + 11,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1 + 4, ցերեկը՝ + 5 + 8,
Լոռիում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 6 + 10,
Տավուշում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ + 7 + 10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 4 + 6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 10 + 14,
Արարատում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 14 + 16,
Արմավիրում՝ գիշերը՝ +5 + 7, ցերեկը՝ + 13 + 15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 4 + 6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+21,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 7, ցերեկը՝ + 8 + 12,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 16 + 19։





























