ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 8-ի ռթիվ տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է բանակում ծառայող կանանց:
Զինծառայող Գոհար Մարգարյանն ասում է. «Կնոջ համար ծառայությունը միշտ էլ դժվար է, որովհետեւ ինքը տանն էլ է ծառայում. Ամեն դեպքում կանայք հաղթահարում են այդ խնդիրները: Ծառայում ենք ամենայն պտասխանատվությամբ եւ խնդիրների ճշգրիտ կատարմամբ: Հայրնիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս սուրբ գործն է»:
Զինծառայող Նորա Անդրեասյանն էլ նշել է. «Քանի որ հայրս երկար տարիներ ծառայել է զինված ուժերում, հետեւելով իր օրինակին, մնկուց տեսնելով այս համազգեստը, սիրել եմ եւ բուհն ավարտելուն պես համալրել եմ զինված ուժերի շարքերը: Մեծ հպարտությամբ եմ կրում զինվորական համազգեստը: Անձնվիրաբար ծառայում եմ հայրենիքիս եւ իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ կանայք ուժեղ են, կարող են պաշտպանել իրենց հայրենիքը եւ աջակցել տղամարդ զինծառայողներին»:
Դիպուկահար զինծառայող մի կին էլ նշեց. ««Այս վայրն ինձ համար վաղուց արդեն դարձել է տտուն, ընտանիք: Իհարկե, դժվարություններ կան ծառայության ընթացքումբայց քանի հագնում եմ այս համազգեստը եւ ապրում եմ Հայաստանում, մինչեւ վերջ շարունակելու եմ իմ ծառայությունը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











