Ուկրաինացի զինվորականները մարտում սկսել են օգտագործել ԱՄՆ-ի մատակարարած կասետային զինամթերքը։ Այս մասին հայտնել է The Washington Post թերթը ՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին։
Նրանց տվյալներով ՝ Ուկրաինայի Զինված ուժերը սկսել են կասետային արկեր կիրառել ռազմաճակատի հարավարեւելյան հատվածում ՝ փորձելով ճեղքել լավ ամրացված ռուսական դիրքերը, որոնք դանդաղեցրել են Ուկրաինայի հակահարձակումը։ Ակնկալվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կօգտագործեն այս տեսակի զինամթերքը նաեւ Արտյոմովսկի ուղղությամբ (ուկրաինական անվանումը ՝ Բահմութ):
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հուլիսի 7-ին հայտնել է, որ իր երկիրը որոշում է կայացրել Ուկրաինային փոխանցել կասետային զինամթերք, որի օգտագործմանը դեմ է ՄԱԿ-ը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել կասետային զինամթերք՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից դրանց կիրառման։




























