«Փոթորիկ» կոչվող համակարգերը չեն ցուցադրվել Երեւանում կայացած ռազմական շքերթում` ելնելով «անորոշության ռազմավարության» սկզբունքից:

Մեկնաբանելով մոլդովական մամուլի`  ավելի քան տասնյակ «Փոթորիկ» համակարգերի  առաքմանը վերաբերող  հրապարկումները, Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ տվյալ միտումը վերջին տարիներին Հայաստանի կողմից վարվող զսպման  քաղաքականության շրջանակում է: Հայաստանը միաժամանակ զարգացնում է հեռահար ոչնչացման հրթիռային համակարգերը, ինչի ապացույցն է սեպտեմբերի 21-ին Երեւանում կայացած զինվորական շքերթում ցուցադրված մեծ հեռահարության  «СКАД» եւ «Смерч» համակարգերը:

Պատասխանելով հարցին,  թե ինչու այդ դեպքում չցուցադրվեցին «Փոթորիկ» համակարգերը,  որոնք, ըստ ԶԼՄ-ների, առաքվել էին ամռանը,  Մինասյանը հիշեցրել է այսպես կոչված «անորոշության ռազմավարության» հայեցակարգի մասին, որը չի  ենթադրում ամենահզոր համակարգի ցուցադրություն` հավանական հակառակորդի գործողությունները դժվարացնելու նկատառումով:

Միաժամանակ` Ս. Մինասյանն ընդգծեց, որ «Փոթորիկ» համակարգերի մատակարումը հայկական կղմի համար բավական մեծ նշանակություն ունի: Այն թեեւ հզորությամբ զիջում է այլ համակարգերի, սակայն Հայաստանում պահպանվել են այդ համակարգի մեծաքանակ հրթիռներ: Եւ այդ ամենը մեծ նշանակություն կունենա ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում: