Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է արտակարգ դեպքի մասին, որը տեղի է ունեցել երեկ Մախաչկալայի արվարձանի ավտոլցակայանում։ ՌԴ նախագահը լսել է զեկուցումը եւ առաջարկել դաշնային գերատեսչությունների օգնությունը, տեղեկացրել է երկրի ղեկավարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Երեկ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցածի մասին զեկուցել եմ ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին։ Նա լսել է զեկուցումս։ Ես զեկուցել եմ պատահարի հանգամանքների եւ դրա հնարավոր պատճառների մասին... եւ այն միջոցների մասին, որոնք մենք ձեռնարկել ենք։ Վլադիմիր Պուտինը ջերմ է արտահայտվել Դաղստանի եւ այն մասին, որ Դաղստանի ժողովուրդը, մարդիկ միմյանց օգնում են եւ աջակցում։ Անշուշտ, հետաքրքրվել է, թե, դաշնային որոշումների առումով, ինչ օգնություն է մեզ անհրաժեշտ եւ առաջարկել է օգտվել այդ միջոցներից», -ասել է Մելիկովը։

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով բուժաշխատողներին, ավտոլցակայանի պայթյունից տուժածների թիվը Մախաչկալայում 84 է, զոհվածների թիվը՝ 35։

«Վնասվածքներ է ստացել 84 մարդ, տարբեր բուժհաստատություններում հոսպիտալացվել է 66 մարդ, ներառյալ 16 երեխա»,- նշվել է հաղորդագրությունում։