Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը չորեքշաբթի հայտարարել է, որ նախատեսում է Չինաստանին խնդրել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ուկրաինայի հարցում եւ «խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի մասին»։

«Մեզ պետք է, որպեսզի Չինաստանն ավելի ուժեղ դիրքորոշում որդեգրի»,- Շանհայում Reuters-ին ասել է Ռասմուսենը Չինաստան կատարած այցի ընթացքում։

«Պուտինը չի լսում եվրոպական ղեկավարներին, բայց հաստատ կլսի Չինաստանին։ Ուստի ես գտնում եմ, որ Չինաստանը պետք է արտահայտվի»,- ասել է նա։

Ռասմուսենը Ուկրաինայի հարցը կքննարկի չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ Պեկինում։