ԱՄՆ-ն եւ Թուրքիան բանակցություններ են վարում ուկրաինական հացահատիկի արտահանման այլընտրանքային երթուղիների կարգավորման համար, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց:

Պարբերականի տվյալներով՝ մշակվող պլանի համաձայն՝ հոկտեմբերին Դանուբով հնարավոր կլինի ամսական 4 մլն տոննա հացահատիկ ուղարկել։ Դրա մեծ մասը գետով եւ Սեւ ծովով կբեռնվի Ռումինիայի մոտակա նավահանգիստներում, որտեղից կտեղափոխվի այլ երկրներ, փոխանցում է DW-ն։

Չնայած հացահատիկի արտահանման այս մեթոդը ավելի թանկ է եւ երկար, քան նավարկելի միջանցքը, որն օգտագործվում է «հացահատիկային գործարքի» շրջանակներում, սակայն այն կարող է այլընտրանք դառնալ, ընդգծում է WSJ-ն: