ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Բրյանսկի շրջանում չորս ուկրաինացի դիվերսանտների ոչնչացման մասին։ «Դա խոսում է Ռուսաստանի տարածքում սադրանքների նախապատրաստման մասին։ Ռուսաստանի ԱԴԾ-ն եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կցված ուժերը Բրյանսկի մարզի սահմանամերձ Ստարոդուբսկի շրջանում կանխել են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի՝ Ռուսաստանի Դաշնության տարածք ներթափանցման փորձը։ Չորս դիվերսանտներ ոչնչացվել են»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է RT-ն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր, կապի եւ նավիգացիայի սարքեր։

Հայտնաբերվել են նաեւ FPV դրոններ՝ «Ռուսաստանի ԱԴԾ-ի սեփականությունը» նշումով։