Ռուսաստանն իր գործընկերների հետ մշակում է Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության այլընտրանքները՝ կարիքավոր երկրներին սնունդ մատակարարելու համար։ Հացահատիկային գործարքի վերսկսումը հնարավոր է Մոսկվայի պահանջների իրականացումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
Երխովը նշել է, որ կան այլընտրանքներ, դրանց մշակումը կատարվում է Մոսկվայի գործընկերների հետ ։ Նա նշել է, որ Ռուսաստանը հսկայական ներդրում է կատարում գլոբալ պարենային անվտանգության ապահովման գործում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ հացահատիկային գործարքի այլընտրանքների շուրջ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի բանակցություններն ընթացել են առաջարկությունների եւ քննարկումների մակարդակով, սակայն Անկարան շարունակում է շփումները ՄԱԿ-ի եւ Արեւմուտքի հետ՝ նախաձեռնության աշխատանքը վերսկսելու համար:




























