Գիշերը հարավային ուղղությամբ դեպի Մոսկվա անօդաչուի թռիչքի փորձ է կատարվել, հայտնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր  Telegram-ալիքում։

«Հակաօդային պաշտպանության ուժերի կողմից այն կասեցվել է։ Շնորհակալություն զինվորականներին աշխատանքի համար»,- գրել է Մոսկվայի քաղաքապետը։