Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 09։20-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Արծվի թեւերի հարեւանությամբ գտնվող «Կանաչ հեքիաթի» մոտ բախվել են Hyundai, Opel Astra եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով չորս հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։