Արդարադատության միջազգային դատարանը սեպտեմբերի 18-ը նշանակել է Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայի հայցի լսումների օր: Այս գործը վերաբերում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի խախտմանը։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում կատարելով Արդարադատության միջազգային դատարանի հայտարարությանը։
Նշվում է, որ դատարանը հրապարակային լսումներ կանցկացնի ՌԴ դեմ Ուկրաինայի գործով Ռուսաստանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ։
Դրանք կտևեն սեպտեմբերի 18-ից 27-ը։
Հիշեցնենք, որ խոսքը «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի և ռասայական խտրականության բոլոր ձևերի հաղթահարման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ» (Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի) գործի մասին է։ Ուկրաինան այս հայցը ներկայացրել է դեռ 2017թ.
Փաստաթղթում ասվում է, որ «Ռուսաստանը խախտում է համապատասխան կոնվենցիաները՝ զենք տրամադրելով զինված խմբավորումներին Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զավթված տարածքներում»։





























