Ադրբեջանական լրատվամիջոցները «պարզաբանել են» Լեռնային Ղարաբաղից ուսանողների ապօրինի ձերբակալությունը։
Նրանք բոլորը մեղադրվում են 2021 թվականին «ադրբեջանական դրոշն անարգելու մեջ»։
«Որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ: Այդ կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից հետաքննություն է սկսվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 283.2.3 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հարուցումը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 324 (Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի կամ Ադրբեջանի պետական զինանշանի նկատմամբ վիրավորական գործողություններ) հոդվածներով քրեական գործ հարուցելու փաստի առթիվ»,-հաղորդում է Trend-ը։
Ընդ որում, նշվում է, որ «Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել մարդիկ, ովքեր անարգում են Ադրբեջանի դրոշը եւ սնուցում են ադրբեջանցիների հանդեպ ատելության եւ թշնամանքի ոգին, նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»։





























