ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անդրադարձել է Արցախում ու Արցախի շուրջ կատարվող իրադարձություններին:

Նա, մասնավորապես, գրել է. «Պուտին - Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ և արմատական վերադավորումներ:

Մասնավորապես.

  1. Արցախի ռուսական համայնքը ինքնակազմակերպվում և հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում,
  2. Արցախի նախագահը հրաժարական է ներկայացնում և պետնախարարի պաշտոնում նշանակում է Արցախի ԱԽ քարտուղարին` վերջինիս շնորհելով լայն լիազորություններով,
  3. Փոխվում է ՌԴ խաղաղապահ կորպուսի հրամանատարը,
  4. Խաղաղապահների կողմից արգելափակվում է Ակնայից Ստեփանակերտ տանող ճանապարհը` փաստացի արգելելով ադրբեջանական «հումանիտար», իսկ իրականում ցեղասպան բեռի մուտքը Արցախ,
  5. Ֆրանսիական հումանիտար օգնությունը Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ հասնում է Կոռնիձոր, ինչ ուղեկցվում է «Արցախ» ցուցանակով և Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարություններով:

Այսքանը միայն տեսանելի և հանրային տարածում գտած իրադարձություններն են ու պետք է գուշակել, թե որքան են գաղտնի և ետնաբեմային գործընթացները:

Ինչպես կասեր հայտնի հաղորդավարը. Совпадение? Не думаю.

Հ.Գ. Արցախի ժողովուրդը պատվով և բարձր հայկական արժանապատվությամբ օր օրի վաստակում է իր ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, որից հետո դրա պրակտիկ իրացումն այլևս ժամանակի և տեխնիկական հարց է:

Հ.Հ.Գ Իսկ թե ինչ հետևանք կունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը ալիևի ռեժմի ու ադրբեջանի համար, արդեն առանձին ու ավելի հետաքրքիր պատմություն է»։