ԱՄՆ-ն և Հայաստանը ամրապնդել են ընդհանուր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորման հարցում։ Այս հարցն են այսօր քննարկել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն ու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։ Տեղեկությունը X-ի (նախկին Twitter) էջում հայտնում է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի պաշտոնական էջը։

Նշվում է, որ կողմերը նաև ընդգծել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: