Գեղարքունիքի մարզի Սոթքի միջդիրքային հատվածում Ադրբեջանը պարբերաբար կիրառում է հրետանային միջոցներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։

Նա ասաց, որ այժմ գտնվում է գյուղում, եւ կրակոցների ձայները լսելի են:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն այսօր՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել են նաեւ ականանետ։ Հայկական կողմն ունի 2 զոհ եւ 1 վիրավոր:

Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Ադրբեջանական կողմը կրակ է բացել նաեւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 15:15-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: