Սեպտեմբերի 1-ին Երևանում ՄԱԿ-ի շենքի առջև տեղի է ունենում հանրահավաք՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։

Ցուցարարների  ձեռքին են Հայաստանի, Արցախի դրոշները, ինչպես նաև «Ալիև=Հիտլեր, Արցախ=Օսվենցիմ», «Ո՛չ ֆաշիզմին», «Կանխենք նոր ցեղասպանությունը» և այլ գրություններով պաստառներ։

Մասնակիցների թվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ։ Հանրահավաքը սկսվել է աղոթքով։

Ցուցարարները պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։