Վրաստանի իշխանությունները Եվրամիությունից ավտոմեքենաների Ռուսաստան արտահանման, վերարտահանման կամ տարանցման արգելք են մտցրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունում։
«Այո, իսկապես, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, սեպտեմբերի 26-ից մտցվում է Եվրոպայից բերված մեքենաների Ռուսաստան արտահանման, վերարտահանման կամ տարանցման արգելք»,- ասել է մամուլի ծառայության աշխատակցուհին։
Խոսքն այն մեքենաների մասին է, որոնց շարժչի ծավալը գերազանցում է 1,9 խորանարդ մետրը։ Արգելքը վերաբերում է նաեւ հիբրիդային մեքենաներին եւ էլեկտրամեքենաներին։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտել պատժամիջոցների 11-րդ փաթեթի պատճառով, որն ընդունել է Եվրամիությունն ընդդեմ Ռուսաստանի, ավելացրել են գերատեսչությունում։
Վրաստանի իշխանություններն օգոստոսի 1-ից ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների ՌԴ արտահանման եւ վերարտահանման սահմանափակումներ են մտցրել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը, օգոստոսին այդ սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո հանրապետությունը Ռուսաստան մատակարարել է 85 մեքենա, ինչը 12 անգամ քիչ է մեկ ամիս առաջվա ցուցանիշից։





























