ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստանի և Ղազախստանի առաջնորդներին զբոսանքի է տարել իր Aurus Komendant ամենագնացով, հայտնում է Росийская Газета-ն։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ը Ռուսաստանի նախագահի ծննդյան օրն է։
Պուտինը նախ հանդիպեց իր ուզբեկ գործընկեր Շավքաթ Միրզիյոևին մերձմոսկովյան Նովո-Օգարևոյում գտնվող իր նստավայրում և ցույց տվեց նոր ջիպը, որից հետո առաջնորդները նստել են մեքենան, որը վարում էր ՌԴ նախագահը:
Արդեն վերադառնալով իր նստավայր՝ Պուտինը մուտքի մոտ դիմավորել է Ղազախստանի նախագահին։
«Ես ցույց եմ տալիս մեր նոր մեքենան... Նոր Aurus-ը», - բացատրել է նա իր գործընկերոջը: Եվ նա Տոկաևին հրավիրել է ամենագնացով զբոսնելու։





























