ՀԱՄԱՍ-ը աննախադեպ հարձակում է իրականացրել Իսրայելի վրա, իսկ Երուսաղեմը կոշտ, երբեմն նույնիսկ չափազանց կոշտ պատասխան է տալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ըստ Պուտինի,  Ռուսաստանը հասկանում է տեղի ունեցողի տրամաբանությունը, սակայն կոչ է անում չմոռանալ խաղաղ բնակչության մասին, որը տուժում է երկու կողմերի գործողությունների պատճառով։

 ՌԴ նախագահը հայտարարել է, որ  Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումն անընդունելի է, հայտնում է NEWS.ru-ն։

«Հիմա մենք տեսնում ենք, նույնիսկ ԱՄՆ-ում գնահատականներ են հնչում տեղի ունեցողի վերաբերյալ, ի հայտ են գալիս իրադարձությունների զարգացման տարբեր տարբերակներ, այդ թվում՝ ասվում է, որ Գազայի հատվածի նկատմամբ նույն տեսակի ռազմական և ոչ ռազմական միջոցներ կարող են ձեռնարկվել ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինգրադի պաշարման ժամանակ։ Մենք հասկանում ենք, թե սա ինչի հետ է կապված։ Իմ կարծիքով, դա անընդունելի է»,- ասել է Պուտինը։

Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ «հասկանում է իրադարձությունների տրամաբանությունը», բայց անհիմն է համարում այն ​​դաժան մեթոդները, որոնք Իսրայելի պաշտպանության բանակն օգտագործում է ՀԱՄԱՍ-ի հարձակումներին պատասխանելու համար։ Նա ասել է, որ խաղաղ բնակիչները, հատկապես երեխաներն ու կանայք, չպետք է տուժեն իսրայելական բանակի պատասխան հարվածներից։