Սպիտակ տունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան վերջերս Ռուսաստանին զենքի խմբաքանակ է մատակարարել՝ դա տագնապալի իրադարձություն անվանելով և անհանգստանալով երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ընդլայնումից, հաղորդում է Reuters-ը:
Սպիտակ տունը հրապարակել է նկար՝ ասելով, որ այդտեղ պատկերված է Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) զինամթերքի պահեստի բեռը, որնայնուհետև բեռնվել է Ռուսաստանի դրոշով նավի վրա, այնուհետև երկաթուղով տեղափոխվել Ռուսաստանի հարավ-արևմտյան սահմանին գտնվող պահեստ: ԱՄՆ-ի հայտարարության համաձայն՝ առաքումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։
«Մենք դատապարտում ենք ԿԺԴՀ-ին Ռուսաստանին ռազմական տեխնիկա տրամադրելու համար, որը կօգտագործվի ուկրաինական քաղաքների վրա հարձակվելու, Ուկրաինայի քաղաքացիների սպանության և Ռուսաստանի անօրինական պատերազմը շարունակելու համար»,- ուրբաթ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։





























