Ադրբեջանում 9 ամսում մարդկանց առեւտրի 70 դեպք է արձանագրվել, 4 հանցախմբեր վնասազերծվել են: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ասվում է խորհրդարանում մարդկանց առեւտրի դեմ պայքարի հարցերով ազգային համակարգողի տեղեկատվության մեջ:
Կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել են նման հանցագործություն կատարած 17 մարդ, հայտնաբերվել է մարդկանց առեւտրի 27 զոհ: 3 մարդ ձերբակալվել է «Ինտերպոլի» միջոցով: Ներկայումս 17 մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Մարդկանց առեւտրի 17 զոհ ուղարկվել են Թուրքիա, 5-ը` Իրան, 2-ը` Արաբական միացյալ էմիորություններ, 2-ը Ռուսաստան: 27 զոհերից 3-ը կրթություն չեն ունեցել, 3-ն ունեցել են թերի, 21-ը` միջնակարգ կրթություն: Զոհերից 14-ը եղել են 25-35 տարեկան, 25-ը` չամուսնացած:




























