Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցները, այսօր` հոկտեմբերի 24-ին, Facebook սոցիալական ցանցում հերքել են նախօրեին տարածված եգիպտական նախկին առաջնորդի կլինիկական մահվան մասին լուրերը, որն իբրեւ թե տեղի էր ունեցել  Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան կադրերը տեսնելուց հետո:

«Դրանք չհիմնավորված լուրեր են: Մուբարաքի առողջական վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում» , - ասված է հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մուբարաքի մահվան լուրը ավելի վաղ հերքել էր նաեւ Եգիպտոսի անվտանգության մարմինների աղբյուրը: