ԱՄՆ Կոնգրեսի Բյուջետային վարչության փարձագետների հրապարակած զեկույցի համաձայն, վերջին 30 տարում զգալիորեն աճել է ամերիկյան հասարակության եկամուտների բեւեռացումը: 1979-ից մինչեւ 2007-ը 1 տոկոս ամենահարուստ ամերիկացիների միջին եկամուտը աճել է 275 տոկոսվ: Միջին խավ համարվող 60 տոկոս ամերիկացիների եկամուտն աճել է 40 տոկոսով, իսկ 20 տոկոս աղքատների եկամուտը 30 տարում աճել է միայն 18 տոկոսով, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: