«Բավարարվա՞ծ եք ձեր սեռական կյանքով», «Գիշերը երազում սեքս տեսնո՞ւմ եք»: Սրանք երկուսն են այն 800 հարցերից, որոնց պատասխանում են իսրայելցի աղջիկները ՑԱԽԱԼ զորակոչվելուց առաջ, հաղորդում է «Մաարիվ» թերթը` հստակեցնելով, որ խոսքն այն հարցաթերթիկի մասին է, որ պետք է ստուգի ապագա զինծառայողների անձնական որակները:

Աղջիկներին, որոնք մինչ այս մի քանի փուլ էին անցել, ասվել է, թե «անձնական ստուգումն անհրաժեշտ է ռազմական մասնագիտության եւ ծառայության վայրի ընտրության համար: Հարցաշարն այնպես է կազմվել, որ հնարավոր է պատասխանել միայն «Ճիշտ է» կամ «Ճիշտ չէ» տարբերակներով:

Նորակոչիկ աղջիկներին հարցնում են նաեւ` արդյոք նրանք գտնվո՞ւմ են սիրային կապի մեջ, եղե՞լ են նման կապեր նախկինում: ՑԱԽԱԼ-ը ստուգում է նրանց դիրքորոշումը սեռերի հարաբերությունների նկատմամբ:

Նման հարցերը հարուցել են նորակոչիկների վրդովմունքը, եւ բանակի ղեկավարությունը ստիպված է եղել ընդունել, թե թյուրիմացություն է եղել, անցկացվում է ստուգում: