Ֆրանսիական Սենտ Էթիեն քաղաքի Անտուան Դյուրաֆուր փողոցի բարերից մեկի ցուցափեղկը թուրք ցուցարարները ջարդուփշուր են արել, գրում է ֆրանսիական «Le Progrès»-ը:

Թղթակիցը հանդիպել է բարի սեփականատեր Ռիշար Սիսիի հետ, ով պատմել է. «Ես ծագումով քուրդ ֆրանսիացի եմ: Երբ թուրք ցուցարաներն անցնում էին իմ բարի մոտով,  ոմանք թուրքերեն ասացին ` «Այրեք»: Նրանցից ոմանք ցանկացան ներս մտենել: Իմ գանձապետուհին, ով հղի էր, սկսեց իրեն վատ զգալ եւ  անհետաձգելի օգնության կարիք եղավ: Դրանից հետո ցուցարարները կոտրեցին ցուցափեղկը: Կարծում եմ` նրանք այստեղով  պատահական չէին անցնում»:  Ռիշարն այդ ագրեսիան չի հասկանում. «Այստեղ մենք մեր աշխատանքն ենք անում: Ես ինը աշխատակից ունեմ: Մենք չենք զբաղվում ոչ քաղաքականությամբ, ոչ կրոնական հարցերով»:

Նրան հետաքրքրում է, թե ինչու ոստիկանությունը չի միջամտել. «Այսօր ես վախենում եմ եւ իմ, եւ ընտանիքիս համար:  Ով կարող է ասել, որ նրանք չեն գա եւ չեն այրի»:  Ռիշարը բողոք է ներկայացրել Սենտ Էթիենի ոստիկանական բաժանմունք:

Նշենք, որ շաբաթ օրը Սենտ Էթիենում անսպասելիորեն ցույց է կազմակերպվել,  նույնիսկ իշխանությունները տեղեկացված չեն եղել: Մոտ վաթսուն մարդ, թուրքական դրոշներով, հավաքվել են քաղաքապետարանի մոտ` բողոքելով թուրք զինվորականների նկատմամբ  Քրդական բանվորական կուսակցության գրոհների դեմ:  Այնուհետեւ երթով շարժվել են դեպի քաղաքի կենտրոն, որի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը: