Եվրահանձնակատար Օլլի Ռենը, ով պատասխանատու է ֆինանսա-տնտեսական հարցերի համար, դառնալու է Եվրամիության գործադիր իշխանության տնտեսության եւ դրամային գործերի գերագույն մարմնի ղեկավարի տեղակալ:

Այդ մասին, հոկտեմբերի 27-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: