ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն հոկտեմբերի  26-ին նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի անտեսման եւ Իսրայելի ու Կիպրոսի նկատմամբ վերջին սպառնալիքների առնչությամբ, հաղորդում է Asbarez-ը:  Վերջին տեղեկությունները մատնացույց են անում, որ թուրքական F-16 կործանիչները  գործարկվել են Թուրքիայի կողմից օկուպացված հյուսիսային Կիպրոսի տարածքում, իսկ թուրքական ռազմանավերը  հետապնդում են իսրայելական առեւտրային նավերին Կիպրոսի ջրերում:

«Ոչ մի կասկած չկա, որ եթե որեւէ հակամարտություն բռնկվի Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի եւ Կիպրոսի կամ Իսրայելի միեջեւ, ապա դա կլինի թուրքական ագրեսիայի արդյունք»,-նամակում գրում է Փալոնեն: