Սահմանների դելիմիտացիան երբեք չի բարդացրել եւ չի բարդացնի վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Այդ մասին Բաքվում հայատարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, հաղորդում է վրացական Medianews գործակալությունը:
Վրաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, գործընթացը շարունակվում է եւ պահանջում է համբերություն, հանգստություն եւ տքնաջան աշխատանք փորձագիտական մակարդակով, քարտեզների եւ փաստաթղթերի հարցում:
Վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերին: Վրաստանն ու Ադրբեջանն ունեն 480 կմ ընդհանուր սահման: Դելիմիտացիայի գործընթացը սկսվել է 1996-ին: Կողմերն առայժմ համաձայնության են եկել 300 կմ-ի վերաբերյալ:




























