14-ամյա տղան, գործարարին սպանելով, մեծ քանակությամբ գումար է հափշտակել, գրում է Lenta.az կայքը: Մեկ ամիս առաջ Սումգայիթ քաղաքում սպանության դեպք էր գրանցվել: Lenta.az-ը, վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը, նշում է, որ մահացածը եղել է 45-ամյա Իլյաս Վահաբովը, ով ունեցել է արտարժույթի փոխանակման կետ, իսկ նրա սպանության գործով ձերբակալվել է 14-ամյա Սելիմբեյլի Վագիֆը: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործը, տարվում է հետաքննություն:
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Սումգայիթ քաղաքի 18 հարկանի շենքի թիվ 36 բնակարանի առջեւ հայտնաբերվել էր բնակարանի տիրոջ` 45-ամյա Իլյաս Վահաբովի դին: Հետագայում պարզվել էր, որ սպանությունից հետո հանցագործը մեծ քանակությամբ գումար էր հափշտակել:




























