Թուրքիայի Վան նահանգի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից 91 ժամ անց հերթական հրաշքն է տեղի ունցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` փրկարարներին հաջողվել է հատուկ վարժեցված շան օգնությամբ գտնել 18-ամյա Իմդաթ Փադաքի գտնվելու վայրը: Իրականացված աշխատանքներն օգուտ են տվել եւ փլատակների տակից հանվել է Իմդաթը եւ տեղափոխվել Վանի հիվանդանոց:

Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։