Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո Վանի բանտի պատը փլվելու եւ բանտարկյալների խռովության ընթացքում տղամարդ կալանավորները բռնաբարել են կին կալանավորներին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` շրջանառվում են լուրեր, թե Վանի բանտում երկրաշարժից հետո տղամարդ կալանավորները բռնաբարել են կին կալանավորներին: Այս առթիվ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել հերքմամբ` պնդելով, թե իրենց քննության ընթացքում նման բան չի հաստատվել:
Նշենք, որ երկրաշարժից հետո Վանի բանտի մի պատը փլվել էր, որից օգտվելով` մոտ 150 կալանավոր փախել էին: Սակայն նրանց մեծ մասը կրկին հետ էր եկել` նշելով, որ դա արել են վախից դրդված: Այնուհետ շարունակվող մյուս ցնցումները ստիպել են բանտարկյալներին խռովություն բարձրացնել եւ հարձակվել բանտապահների վրա: Ավելի ուշ բանտի անվտանգության պայմաններից ելնելով Վանի բանտի կալանավորներին տեղափոխել են հարեւան նահանգներ:




























