Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ Իսլանը գտնվում է Նիգերում, սակայն մտադիր է ինքնակամ հանձնվել Հաագայի Միջազգային քրեական դատարանին եւ փնտրում է դրա հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը` հղում անելով անցումային կառավարության աղբյուրներին:

Երկու օր առաջ անցումային կառավարության ներկայացուցիչներն արդեն հայտարարել էին, որ հետախուզման մեջ գտնվող Սեյֆ Ալ Իսլամը մտադիր է ինքնակամ հանձնվել միջազգային դատարանին: Սակայն Քադաֆիի որդին հոկտեմբերի 26-ին նախկին լիբիական ռեժիմի կողմնակիցներին պայքարը շարունակելու կոչ արեց: Լիբիան 42 տարի ղեկավարած Մուամար Քադաֆին սպանվեց հոկտեմբերի 20-ին հայրենի Սիրտի մոտ: