Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Հունաստանին 2001-ին եվրոյի գոտի ընդունելը սխալ է եղել, քանի որ հունական տնտեսությունը դրան պատրաստ չի եղել: Սարկոզին մեղադրել է Հունաստանի իշխանություններին այն ժամանակ տնտեսության մասին կեղծ տվյալներ հայտնելու մեջ: «Վերջին ամիսներին մենք վճարում ենք 2001-ի այդ որոշման համար», - նշել է Սարկոզին:

Միեւնույն ժամանակ, Սարկոզին ընդգծել է, որ Եվրամիության բրյուսելյան գագաթաժողովը պատմական որոշում է ընդունել` համաձայնելով օգնություն տրամադրել Հունաստանին: Սարկոզին վստահ է, որ այդ որոշման չկայացման դեպքում աղետի կենթարկվեր ոչ միայն Եվրոպան, այլեւ` ամբողջ աշխարհը, իսկ Հունաստանը սնանկ կդառնար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: