Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Աժ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: «Նա նշանակվելու է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, մարդու իրավունքների, եվրոպագիտության եւ ժողովրդավարության ամբիոնի վարիչ: Սակայն Տիգրան Թորոսյանը շարունակելու է մնալ Աժ անկախ պատգամավոր, քանի որ ամբիոնի վարիչի պաշտոնը նա զբաղեցնելու է հասարակական հիմունքներով, ինչը թույլ է տալիս ՀՀ Սահմանադրությունը: Տեղեկացանք նաեւ, որ Թորոսյանին այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկն արել է ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը: Թերթի հետ զրույցում Թորոսյանը հաստատել է լուրերը»,-գրում է «Ժողովուրդ»-ը: