Հրաժարական է տվել ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Քլիֆորդ Սթենլին:

Պենտագոնը հաղորդում է, որ հրաժարականի որոշումը Սթենլին ընդունել է ինքնուրույն եւ կապ չունի նրա դեմ սկսված հետաքննության հետ:

Խոսքն ամառը տեղի ունեցած միջադեպի մասին է: Այն ժամանակ Պենտագոնը Սթենլիի հասցեին բողոքներ էր ստացել: Սթենլին մեղադրվում էր ենթականերին վիրավորելու, միջացներն անարդյունավետ վատնելու եւ թանկ ու չարդարացված պայմանագրեր կնքելու մեջ: