Հազարավոր մարդիկ հեռանում են Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից: Բնակիչները վախենում են նոր ջրհեղեղից եւ մակընթացությունից, հաղորդում է Reuters-ը:
Բանգկոկի գլխավոր գետը` Չաո Պրայան անցած հանգստյան օրերին ուժեղ մակընթացության ժամանակ դուրս է եկել ափերից:
Երկրի վարչապետ Յինգլակ Չինավատն առաջարկել է ջրանցք փորել քաղաքացի արեւելյան հատվածում` ջրերը Թաիլանդի ծոց թափելու համար: Այդ գաղափարը պաշտպանել է Toyota Motor Corp-ի ղեկավարը: Ավտոարտադրողի գործարանները անցել են ջրի տակ:
Քաղաքի հեղեղված փողոցներում նկատվում են օձեր: Բնակիչները զգուշանում են նաեւ կոկորդիլոսներից, որոնք ազատության մեջ են հայտնվել ֆերմայի հեղեղվելու հետեւանքով:
Աղետների կենտրոնի ղեկավար Սերի Սուրապադիտը հայտնել է, որ հնարավոր սցենարներից մեկով Բանգկոկն ամբողջությամբ կհեղեղվի:
Թայլանդի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 377-ի: Դեռեւս անցած շաբաթ Բանգկոկի իշխանությունները տարհանման կոչ են արել, հաղորդում է Gazeta.ru-ն:




























