Երեւանում, այսօր` հոկտեմբերի 28-ի գիշերը այրվող մեքենայում դիակ են գտել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Թաիրով փողոցում` «Հաղթանակ» կամրջի տակ, այրվող մքենա են գտել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.59-ին, մարվել`02.05-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է կտորով փաթաթված դի: Անձը չպարզված քաղաքացու դիակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:
Պարզվել է, որ հայտնաբերված քաղաքացին Երեւան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 10 տան բնակիչ, 61-ամյա Վրեժ Գեւորգյանն է:




























