Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Արամ Անանյանն մեկնաբանել է կոալիցիայի ներսում խմորումների մասին խոսակցությունների վերաբերյալ հարցի վարչապետի հնչեցրած պատասխանին, որը տարբեր կերպ է մեկնաբանվում մամուլում:

«Այո, շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին այն դեպքում, երբ խոսքը Հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք  երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բան մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»,- ասել է Անանյանը: