Գյումրիում, հոկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԿաՄԱԶ-43105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դուդկոյի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Արգո» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա Արաքսյա Մուրադյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:




























