Իշխանությունները ողջ քաղաքական էներգիան ծախսում են կոալիցիոն հուշագրերի անպտուղ քննարկումների վրա: Այս մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Երկրի սոցիալական խնդիրները, ինչպես տեսնում ենք, լիովին դուրս են մնացել իշխող ուժերի տեսադաշտից: Ամբողջ ժամանակը նրանք ծախսում են կոալիցիոն համաձայնագրեր մշակելու վրա, հիմա նորից պատրաստվում են դա անել: Ամբողջ ամառը ծախսվեց քաղաքական երկխոսության վրա, իսկ ինչ օգուտ այն բերեց, միանգամայն անհասկանալի է», - ասաց Սաֆարյանը :
Նրա կարծիքով, քաղաքական պայքարը ինքնանպատակ լինելուց պետք է վերածվի սոցիալ-տնտեսական, հասարակական եւ արտաքին քաղաքականության խնդիրների լուծման ճանապարհների վերաբերյալ կարծիքների համեմատության իրական դիտարկման:




























