Պետերբուրգում երկու հայերի մեղադրում են դատավորին սպանությամբ սպառնալու համար: Արտակ Հարությունյանն ու Արամ Ռաֆայելյանը անցնում են Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 296 հոդվածով: Առավելագույն պատժաչափը երեք տարվա ազատազրկում է:
Հայերը դատավորին սպառնացել են սպանությամբ այն բանից հետո, երբ դատավորը մեղադրական դատավճռով Հարությունյանի եւ Ռաֆայելյանի ազգականին դատապարտել է 12 տարվա ազատազրկման` երկու մարդականց դեմ մահափորձի համար:
Հարությունյանը նաեւ ոտքերով եւ ձեռքերով հարվածել է դատավորի խորհրդակցական սենյակի դռանը:
Այժմ Պետերբուրքի քաղաքային դատարանի աթոռին են հայտնվել Հարությունյանն ու Ռաֆայելյանը:




























