Հայաստանում բռնության եւ ինքնասպանությունների դեպքերի ավելացման միտում չկա, ինչպես 10 տարի առաջվա, այնպես էլ խորհրդային ժամանակների համեմատությամբ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով, ինքնասպանությունների եւ բռնությունների դեպքերի թվացյալ աճը պայմանավորված է մամուլի հրապարակումներով. «Խորհրդային տարիներին նման տեղեկատվությունն անհասանելի էր մամուլի համար, նման դեպքերի մասին շատ քիչ էին իմանում, իսկ այժմ լրատվամիջոցները տարածում են այդ տեղեկությունները, իսկ այժմ տարածում են տվյալ տեղեկությունը, ինչը նման դեպքերի աճի ավելացման տպավորություն է թողնում»:
Պատասխանելով հարցին, կարող են մասնավոր հրապարակումները հանգեցնել ինքնասպանությունների տարածմանը, Խուդոյանն ասել է. «Միայն տեղեկատվությունը քիչ է մարդուն ինքնասպանության կամ բռնություն կատարելուն մղելու համար: Ինքնասպանություններին նախորդում է դեպրեսիան, որի պատճառը կարող է լինել տարբեր գործոններ»:
Նրա կարծիքով, դեպրեսիայի համար պատճառ կարող են ծառայել կիրքը մոլեխաղերի հանդեպ, վատ ընկերոախումբը, նաեւ ինքնասպանության կարող են հակել կրոնական կազմակերպությունները:




























