Թերթի տեղեկություններով` առաջիկայում աշխատանքից հեռացվելու է Աբովյանի քաղաքագետ Կարո Գուլոյանը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: «Հայկական ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ նման հրահանգ տվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ըստ շրջող լուրերի` Աբովյանի քաղաքապետի հայրը` Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանն այս հարցով արդեն 2 անգամ հանդիպել է վարչապետին: Խոսվում է, թե Կ. Գուլոյանը կազատվի քաղաքապետարանում ՎՊ-ի ստուգումներից հետո: Երեկ այս լուրը չհաջողվեց պաշտոնապես ճշտել: Ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ ԲՀԿ խոսնակը հեռախոսազանգերին չէին պատասխանում»,- գրում է թերթը: