Ավստրալական  Qantas ավիաընկերությունը  հոկտեմբերի 29-ից անորոշ ժամկետով դադարեցրել է բոլոր ուղեւորատար ինքնաթիռների  թռիչքները:

Գործադուլին մասնակցում են Qantas-ի օդաչուները, մեխանիկները, ինչպես նաեւ վերգետնյա ծառայությունների աշխատակիցները, ովքեր պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում եւ աշխատավարձի բարձրացում:

Qantas-ն արդեն  խոստացել է ձեռք բերված տոմսերի փողը  վերադարձնել ուղեւորներին: