Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ի երկրաշարժից հետո Վան օգնություն տանող հերթական բեռնատարի թալանը եւս գրանցել են լրագրողների տեսախցիկները։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Բեշիքթաշի քաղաքապետարանի կողմից ուղարկված TIR բեռնատարը 5 րոպեյի ընթացքում թալանվել է։ Տեսախցիկի առաջ ելույթ ունեցողները պնդել են, որ թալանողները վանեցիներ չեն, այլ հարեւան նահանգներից եկած ավազակներ։ Օգնությունը բերած պատասխանատուն պնդում է, թե բեռնատարի վարորդին դանակով սպառնացել եւ այլ վայր են այն կանգնեցրել՝ սկսելով թալանը։




























