Թուրքիայի Հաքքարի նահանգում ոստիկանները կրակ են բացել ոստիկանատան մոտով անցնող բեռնված ջորու վրա եւ հատուկ զենքով պայթեցրել ջորու մեջքին գտնվող բեռը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հաքքարիում ոստիկանակետի մոտով անցնող ջորին ահաբեկչության սպառնալիք է դարձել ոստիկանների համար։ Ոստիկանակետ են հրավիրվել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ եւ ռումբ վնասազերծող մասնագետներ։
Ոստիկանները կրակահերթի տակ են պահել ջորուն, իսկ նրա մեջքին գտնվող բեռը պայթեցվել է հատուկ զենքով։
Սակայն դեռեւս պարզ չէ՝ արդյո՞ք ջորու բեռը պայթուցիկ նյութեր էր, թե՝ ոչ։




























